RobixLab

RobixLab
RobixLab

Ինժեներական մտածողության դպրոց։

Մենք սովորեցնում ենք ոչ միայն օգտվել տեխնոլոգիաներից, այլ հասկանալ և ստեղծել դրանք։

Իմանալ ավելին ↓
RobixLab
Մեր մասին
RobixLab-ը ինժեներական մտածողության դպրոց է։

Մենք սովորեցնում ենք հասկանալ ինչպես է աշխատում տեխնիկան, կոդը և ժամանակակից տեխնոլոգիաները, և գլխավորը՝ օգտագործել դրանք պրակտիկայում։

Մեր մոտեցման հիմքում գործողությունն է՝
գաղափար → նախագիծ → հավաքում → ծրագրավորում → փորձարկում → աշխատող արդյունք։

Ուսումնառության արդյունքում երեխաները զարգացնում են՝
— համակարգային և ալգորթմական մտածողություն
— մեծ խնդիրները մանր մասերի բաշխելու ունակություն
— որոշումը արդյունք դարձնելու հմտություն
— տեխնոլոգիաների հետ աշխատանքում ինքնավստահություն

Մենք չենք պատրաստում տեխնոլոգիաներից օգտվողների։

Մենք ձևավորում ենք մարդկանց, որոնք ունակ ենք դրանք հասկանալ և ստեղծել։

Ինչպե՞ս են անցկացվում դասերը։

Ուսումնական պրոցեսը RobixLab-ում մշակված է այնպես, որ երեխան չկորցնի հետաքրքրությունը և միաժամանակ իրապես զարգանա։

Փոքր խմբեր՝
- Դասընթացավարը ուշադիր է յուրաքանչյուր երեխայի հանդեպ: Մենք միշտ ժամանակ ունենք բացատրելու և օգնելու, որ նա ինքնուրույն գտնի լուծումները:
Պրակտիկա, սկսած առաջին դասից՝
- Մինիալ տեսություն։ Շեշտը դրված է գործնական աշխատանքի վրա. հավաքում, ծրագրավորում, թեստավորում:
Ուսուցում պրոեկտների միջոցով՝
- Յուրաքանչյուր թեմա ամրապնդվում է աշխատող արդյունքի միջոցով։
Սխալները՝ ուսումնառության մաս
- Մենք սովորեցնում ենք հետազոտել, ստուգել հիպոթեզներ և որոշումը դարձնել արդյունք։
Աստիչանաբար բարդացում՝
- Պարզ լուծումներից լիարժեք ինժեներական և ծրագրային լուծումների։
Ազատ միջավայր՝
- Շեշտը անձնական առաջխաղացման վրա է, այլ ոչ թե ուրիշների հետ մրցելու

Արհեստական բանականությունը, ավտոմատիզացիան և թվային համակարգերը արդեն առօրյայի մաս են։

Գիտելիքները արագ են հնանում։
Հասկանալու, մտածելու և լուծումներ ստեղծելու հմտությունը մնայուն է։

Այօր կարևոր է ոչ միայն իմանալ տեսություն, այլ կարողանալ՝
— հասկանալ տեխնոլոգիաները
— արագ վարժվել նոր գործիքներին
— տեսնել խնդիրը ամբողջությամբ
— գտնել աշխատող լուծումներ

Ինժեներական մտածողությունը բառնում է բազային հմտություն՝ ինչպես կարդալը, գրելը և մաթեմատիկան։

Ուսումնառությունը երեխային տալիս է ոչ միայն տեխնոլոգիաների ըմբռնում, այլ մտածողություն, որը մնում է նրանց հետ ուսումնառության, պորեկտների և ապագա մասնագիտության ողջ ընթացքում։

Ուսումնառության ընթացքում երեխան՝
- Հասկանում է, ինչպե՞ս են աշխատում տեխնոլոգիաները ոչ թե «կոչակը սեղմելու, այլ սկզբունքի և տրամաբանության մակարդակով
- Ստեղծում է ռեալ պրոեկտներ
- Ռոբոտներ, ծրագրեր, ավտոմատիզացիա և ինժեներական լուծումներ՝ որպես վերջնական արդյունք, ոչ թե վարժանք
- Սովորում է մտածել ինչպես ինժեներ
- Տեսնում է խնդիրը ամբողջությամբ
- Բաշխում է այն մասերի
- Գտնում է համապատասխան լուծում
- Դադարում է վախենալ բարդ խնդիրներից
- Հասկանում է, որ սխալը՝ պրոցեսի մի մասն է, այլ ոչ թե կանգ առնելու պատճառ
- Արագ է վարժվում նոր տեխնոլոգիաներին, քանի որ հասկանում է աշխատանքի սկզբունքը, այլ ոչ թե կոնկրետ գորիքակազմը
- Զգում է ինքնավստահություն տեխնոլոգիական միջավայրում
- Անկաշկանդ աշխատում է նոր ծրագրերի, սարքավորումների և թվային խնդիրների հետ։

Մեր առաջարկները ↓
RobixLab